Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում մրցումային երրորդ օրը Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի մեդալների համար:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Գևորգ Հարությունյանը (51 կգ):
Քառորդ եզրափակչում ադրբեջանցու հետ գոտեմարտում նա պարտվել էր անորոշ մրցավարության պայմաններում: Ադրբեջանցի ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ, և Գևորգ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել:
Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 7:6 հաշվով առավելության է հասել ղազախ Կուանիշբեկ Ժանգաժոլի նկատմամբ: Հարությունյանը բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Սաբա Աբաշիձեի հետ:
Երեկոյան մրցահերթում Մ-17 աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար:
Եզրափակնում նա կմրցի Ռուստատանը ներկայացնող Ասլան Ձուևի հետ:























