Քաղաքացի Սուրեն Նիազարյանը բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ի խմբագրություն՝ խնդրելով այն հրապարակել։
«Ծառայությունների մատուցման պայմանագիր. ի՞նչ է սա
Ես երեսուն տարուց ավելի է, որ աշխատում եմ շինարարությունում՝ որպես աշտարակային կռունկի կռունկավար, և երկրորդ անգամն եմ հանդիպում այս «պայմանագիր» կոչվածին, որի մասին, ինչպես ինձ ասացին Աշխատանքի տեսչությունում, սա մի թղթի կտոր է, իրավական ուժ չունեցող։ Սրանով ոչ ստաժ են հաշվում, ոչ արձակուրդային, ոչ վերջնահաշվարկ, ոչ հիվանդություն։ Այստեղ նշված չեն աշխատողի աշխատաժամը, աշխատավայրը։ Հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, սրանով գործատուն կարող է միայն շահագործել աշխատողներին՝ խախտելով բոլոր աշխատանքային իրավունքները, միայն հարկայինին վճարելով չնչին գումարներ։
Ես 67 տարեկան եմ և ուզում եմ, որ կենսաթոշակիս տարեկան ստաժ ավելանա և մի չնչին գումար։ Աշխատում եմ ամեն օր՝ առավոտից երեկո, 6-18 ժամ կամ ավել։ Սահմանված 40 ժամի փոխարեն շաբաթական աշխատում եմ 54-58 ժամ, և որի համար չեմ վարձատրվում՝ ասելով, որ ծառայություն ես մատուցում, մի օր շատ կլինի, մի օր՝ քիչ։
Ես այս թուղթը ստորագրել եմ անգիտակցաբար։ «Ուրբան բիլդս» ՍՊԸ-ն, ուր ես աշխատում եմ, իրեն գործատու համարող Վահրամն ասել է. «Արի ստորագրի աշխատանքային պայմանագիրը», և հաջորդ օրը նոր միայն տեսել եմ, որ այդ թուղթը աշխատանքային պայմանագիր չէ։ Ձեզ դիմելուս պատճառն նաև այն է, որ ում դիմեմ՝ չգիտեմ, որ իմ ցանկությունն է չլինի սա։
Կռունկավար՝ Սուրեն Նիազյան
Հեռ.՝ 077 45 07 22
Աշխատանքային վայրը՝ Թումանյան 15
Աշխատանքների ղեկավար՝ Վահրամ »։




























