«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներն են կարգավորում առաջին նստաշրջանի ընթացակարգը։
ArmLur.am-ը ներկայացնում է ԱԺ առաջին նիստի ամբողջ հերթականությունը.
1. Ժամը 10:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացումը։
2. Մինչև ԱԺ նախագահի ընտրությունը նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը։
3. Ողջույնի խոսքով կարող են հանդես գալ՝
- Հանրապետության նախագահը,
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
4. Պատգամավորները երդվում են և ստորագրում երդման տեքստի տակ։
5. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, որը օրենքով սահմանված հերթականությամբ ներառում է՝
1. Հաշվիչ հանձնախմբի ստեղծում,
2. Ազգային ժողովի նախագահի ընտրություն,
3. ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ,
4. Մշտական հանձնաժողովների ստեղծում,
5. Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ,
6. (Անհրաժեշտության դեպքում) Կառավարության առաջարկությամբ՝ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծի քննարկում,
7. Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց։
8. Մինչև հանձնաժողովների նախագահների ընտրությունների ավարտը նիստերը գումարվում են ամեն օր։
9. Երբ Կառավարության ծրագիրը ներկայացվում է Ազգային ժողով, 24 ժամվա ընթացքում ԱԺ նախագահը հայտարարում է դրա քննարկման նիստի օրը և ժամը։
10. ԱԺ նախագահը հայտարարում է՝
- խմբակցությունների կազմավորման,
- մշտական հանձնաժողովների կազմավորման,
- ԱԺ խորհրդի կազմավորման մասին։
11. Առաջին նստաշրջանն ավարտվում է ԱԺ նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի հաջորդ նիստի օրվա հայտարարությամբ։




























