ՔՊ-ն ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնում առաջադրեց Հայկ Կոնջորյանին ու Վահագն Ալեքսանյանին, իսկ «Ուժեղ Հայաստան»-ը երրորդ տեղի համար առաջադրեց Արամ Վարդևանյանին
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Եթե այս որոշումը վերջնական հաստատվի, Վարդևանյանը կդառնա ընդդիմադիր դաշտից նոր խորհրդարանի ամենաբարձր պաշտոններից մեկի հավակնորդը։
























































































