Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երվանդ Քոչարի փողոցում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես` Երվանդ Քոչար 5/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի»,- նշվում է հաղորդագրությունում:



























