Armenian text to speach

Հունաստանում փախստականներին օգնած մարդասիրական կազմակերպության աշխատակցին սպшնել է միգրանտը, մшրմինը թաքցրել է ճամպրուկի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա աֆղանցի տղամարդու, որը կասկածվում է շոտլանդացի բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Էլիզաբեթ Ջեյն Ռոսի սպանության մեջ։

38-ամյա Ռոսի մարմինը հուլիսի 18-ին հայտնաբերվել էր Աթենքի Կիպսելի թաղամասի լքված շենքում՝ ճամպրուկի մեջ։ Նա հաճախ էր մեկնում Հունաստան՝ օգնելու փախստականներին և անօթևաններին։

Քննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալը, ենթադրաբար, օգտագործել է Ռոսի բանկային քարտերը և նրա հեռախոսից հաղորդագրություններ ուղարկել հարազատներին՝ ստեղծելով տպավորություն, թե նա դեռ կենդանի է։ Ոստիկանությունը նրան հայտնաբերել է այն բանից հետո, երբ տեսախցիկները ֆիքսել են նրա կողմից Ռոսի քարտերի օգտագործումը։

Կասկածյալը ձերբակալվել է Աթենքում։ Նրա մոտ, ըստ ոստիկանության, հայտնաբերվել են դանակ և կեղծ ատրճանակ։ Սպանության շարժառիթը և մահվան հստակ պատճառը դեռ պարզվում են։




Լրահոս