«Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի ասել իր բերանով, ասել է Ալեն Սիմոնյանի բերանով»․ այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սևակ Խաչատրյանը։
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի թեկնածության հարցը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Փոխնախագահի մյուս թեկնածուներից է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովների չորս նախագահների պաշտոնները վերապահված են ընդդիմությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























