ArmLur.am-ը Մյասնիկյան 2 հասցեում է, որտեղ 2023 թվականին հենց շենքի մուտքի մոտ սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։
ArmLur.am-ը Մյասնիկյան 2 հասցեում է, որտեղ 2023 թվականին հենց շենքի մուտքի մոտ սպանվեց «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։
Սպանությունից երեք տարի անց դեպքը նոր ընթացք ստացավ։ Օգոստոսի 8-ին վերջինիս սպանությունը պատվիրելու կասկածանքով ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ կալանքը կիրառվեց։
Այժմ նա ԱԱԾ մեկուսարանում է և չի ընդունում մեղադրանքը՝ այն համարելով աբսուրդ։
Ըստ ՔԿ-ի՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա. Ա.-ն՝ Արգամ Աբրահամյանը, կասկածել է, որ իր կինը՝ Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Սողոմոն Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։
Քննչական կոմիտեի վարկածով՝ այդ հանգամանքը դարձել է վրեժխնդրության շարժառիթ, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։
Ըստ քննության՝ Աբրահամյանը Հակոբյանին հանձնարարել է սպանել Վլասյանին, իսկ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան 2 հասցեի մոտ հրազենով կատարել է սպանությունը։
Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։
Ու մինչ նախաքննական մարմինը քննություն է իրականացնում, սպանված Սողոմոն Վլասյանի հարևանները հիշում են կատարվածը և սարսուռ ապրում՝ հիշելով, թե ինչ վախի միջով անցան և ինչու պետք է նա սպանվեր։
Ի՞նչ է պատմում առաջին ականատես հարևանը։
Սպանված Սողոմոն Վլասյանի հարևաններից շատերի համար դեպքը կրկին հիշելը և՛ ցավ, և՛ վախ է առաջացնում։
Ի՞նչ կպարզի նախաքննական մարմինը, և ի՞նչ նոր ապացույցներ ունի քրեական վարույթով։ Հուսանք՝ այս հարցերի պատասխանները պարզ կլինեն առաջիկայում։
Քնար Մանուկյան, Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․


