Armenian text to speach

Կասեցվել է «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող, անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՍԱՏՄ-ից:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝

  • արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը,
  • պատշաճ չեն իրականացվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները,
  • հատակների և պատերի մակերևույթները չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
  • արտադրամասն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։

Արտադրական գործունեությունը կասեցվել է։

Հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար տնտեսավարողին սահմանվել է ժամկետ։

Սննդամթերքի անվտանգության պահանջն առաջնային է։




Լրահոս