Հորմուզի նեղուցը, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, եղել է և կմնա Իրանի վերահսկողության տակ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Հորմուզի նեղուցը եղել է, կա և կմնա իրանական։ Իրանն է որոշում՝ թույլատրե՞լ նավերի անցումը դրանով, թե՞ ոչ», – շաբաթ օրը գրել է նա սոցիալական ցանցերում։
Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Ղարիբաբադին ընդգծել է, որ «անհնար է գրավել Հորմուզը՝ սոցիալական ցանցերում գրառումներ անելով, ավիակիր ուղարկելով, հրաման տալով կամ քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով»։
Ավելի վաղ Թրամփը Նյու Յորք նահանգում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր , որ շուտով նեղուցը հայտարարելու է «ԱՄՆ տարածք»։




























