ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քվեարկությունը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման հիմքում Դոնթի բանաձևն է․ 8 նախագահ կընտրի ՔՊ-ն, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։
Քվեարկությունը մեկնարկել է այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 10։10-ին և կտևի 2 ժամ։ Դրանից հետո հայտնի կդառնա, թե թեկնածուներից ովքեր կստանան անհրաժեշտ ձայները և կընտրվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ։
Թեկնածուներն են․
- Պաշտպանության և անվտանգության՝ Վիլեն Գաբրիելյան՝ ՔՊ
- Ֆինանսավարկային և բյուջետային՝ Հայկ Ֆարմանյան՝ «Ուժեղ Հայաստան»
- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության՝ Դավիթ Ղազինյան՝ «Ուժեղ Հայաստան»
- Պետական-իրավական՝ Արուսյակ Ջուլհակյան՝ ՔՊ
- Եվրոպական ինտեգրման՝ Արեգա Հովսեփյան՝ «Ուժեղ Հայաստան»
- Տնտեսական՝ Բաբկեն Թունյան՝ ՔՊ
- Արտաքին հարաբերությունների՝ Սարգիս Խանդանյան՝ ՔՊ
- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի՝ Սիսակ Գաբրիելյան՝ ՔՊ
- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի՝ Լիլիթ Գալստյան՝ «Հայաստան»
- Առողջապահության՝ Լուսինե Բադալյան՝ ՔՊ
- Աշխատանքի և սոցիալական հարցերի՝ Նազելի Բաղդասարյան՝ ՔՊ
- Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման՝ Տրդատ Սարգսյան՝ ՔՊ
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























