Սուրեն Աղաջանյանը (60 կգ) ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 ըմբշամարտի մրցաշարում։
Եզրափակչում Սուրենը 9:0 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Աբդուլմոհամմադ Պապիին։
Հրաչյա Պողոսյանն էլ (60 կգ) առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա վստահորեն հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Կուբանիչ Արիոնովին 9-0 հաշվով։
Այս մրցաշարի արդյունքներով որոշվեց, թե ով կներկայացնի Հայաստանը այս մարզաձևի աշխարհի առաջնությունում:
Եզրափակիչ հասնելու ճանապարհին Սուրենը նաև 7:0 հաշվով հաղթել էր ամերիկացու և 3:2 հաշվով՝ ուկրաինացու:






















































































