ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին։ Truth Social-ում նա Կանադայի ղեկավարությանը անվանել է իր հետ գործ ունեցած երկրների շարքում «ամենավատը»։
Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում կանադական մեքենաներ, պահեստամասեր և այլ ապրանքներ՝ պնդելով, որ Կանադան «տասնամյակներ շարունակ խաբել է» ԱՄՆ-ին։ Նա նաև նշել է, որ մաքսատուրքերի միջոցով պաշտպանել է ամերիկյան ավտոարդյունաբերությունը։
Թրամփի հայտարարություններին արձագանքել է Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդը՝ քննադատելով նաև Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ» վերանվանելու ԱՄՆ նախագահի որոշումը։ «Ոչ ոք այն Ամերիկա լիճ չի անվանելու», – ասել է Ֆորդը՝ ընդգծելով, որ ստիպված է պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունը։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև լարվածությունը հատկապես սրվել է հուլիսին, երբ Թրամփը կանադական մի շարք ապրանքների համար սահմանեց 50% մաքսատուրք։ Օգոստոսին կողմերը փորձեցին համաձայնության գալ, սակայն բանակցությունները ձախողվեցին, և մաքսատուրքերը ուժի մեջ մտան կանադական մոտ 20 միլիարդ դոլարի արտահանման նկատմամբ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան սեպտեմբերի 8-ից ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքեր կկիրառի։




























