ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ձևավորվել է ԱԺ խորհրդի կազմը, որտեղ առանցքային դիրքերը շարունակում են զբաղեցնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները։
ԱԺ խորհուրդը ղեկավարելու է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Խորհրդի կազմում են նաև ԱԺ նախագահի տեղակալներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը։
Խորհրդի կազմում ընդգրկվել են խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարե Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Փաստացի, խորհրդարանի օրակարգի ձևավորման և նիստերի կազմակերպման գործընթացում առանցքային դեր ունեցող մարմնում իշխանական մեծամասնությունն ունի զգալի ներկայացվածություն։
Խորհրդի կազմում են
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը ,
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը,
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,
ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը,
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը,
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Խորհրդում են նաև ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը,
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանը,
ԱԺ տնտեսական հարցերի մշտակամ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը։
Այսպիսով, ԱԺ խորհրդի ձևավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նոր խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը շարունակում է արտահայտվել ոչ միայն պատգամավորական մանդատների, այլև խորհրդարանի ներսում առանցքային պաշտոնների և որոշումների վրա ազդեցության բաշխման միջոցով։
Սոնա Գրիգորյան




























