Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբանական խումբը։
«71-ամյա Խաչատրյանը զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքից և ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Միայն վերջին երեք ամիսներին նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների»,-ասված է հայտարարության մեջ։
Հի՛եցնենք, որ այսօր ՔԿ-ն հայտնել էր, որ դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ.Խ.-ի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























