ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում կադրային փոփոխություններն ու աշխատանքից ազատումները շարունակվում են։
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ առաջիկայում աշխատանքից կարող են ազատվել նաև այն աշխատակիցները, որոնք նախկինում աշխատել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Ռուբինյանի որոշման աշխատանքից ազատվել է Լուսինե Բաբաջանյանն ու Տիգրան Հակոբյանը, որոնք խորհրդարանում զբաղեցրել են օգնականի պաշտոններ։
Այսպիսով, խորհրդարանում Ռուբինյանի ղեկավարության օրոք շարունակվում է այն գործընթացը, որը մեկնարկել էր նրա՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ըստ մեր աղբյուրների՝ Ռուբինյանը խորհրդարանի ղեկավարությունը ստանձնելուց հետո աստիճանաբար հեռացրել է Ալեն Սիմոնյանի թիմի հետ կապ ունեցող մի շարք աշխատակիցների՝ նրանց փոխարեն նշանակելով իր վստահությունը վայելող անձանց։
Սոնա Գրիգորյան




























