Օգոստոսի 5-ին, նախնական վարկածով, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ArmLur.am-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, որը «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից մեկն է, մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում կոնկրետ տալիս է անուններ, թե ինչ իրավիճակի են կոնկրետ անձինք հասցրել իրենց։ Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։
Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին։
«Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր․ «Անընդունելի ենք համարում այդ ողբերգության համատեքստում մեր ընկերության անվան շահարկման փորձերը։ Հարցազրույցում հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և կառուցված են սուբյեկտիվ ու կեղծ պնդումների հիման վրա, ողբերգական դեպքի շահարկմամբ ու օգտագործմամբ՝ հետապնդելով այլ նպատակներ»։
Ինքնասպան եղած գործարարի դեպքով քննությունը շարունակվում է, սակայն դեպքից հետո գործարարի հեռախոսը չեն հայտնաբերել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























