Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ երթևեկության և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։ Առաջին նախագիծը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, Երևանի ավագանու նիստին ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նախատեսվում են տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է իրականացվեն համապատասխան հոսքերի հաշվարկներ օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր ամիսներին։ Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը, նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․




























