Armenian text to speach

«Մեր Ձևով» բարեգործական հասարակական կազմակերպության Վայքի ղեկավար Վերժինե Ստեփանյանի քրեական գործը ուղարկվեց դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վերժինե Վարդանի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության բարեգործական հասարակական կազմակերպության Վայքի տարածքային գրասենյակի ղեկավար և ունենալով ծառայողական դիրքից բխող հեղինակություն նույն գրասենյակի աշխատակիցների մոտ, 2025թ. հոկտեմբերի 15-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, ծառայողական դիրքից բխող հեղինակությունն օգտագործելով՝ նույն գրասենյակի աշխատակից համարվող Ամալիա Արտակի Թարոյանին շանտաժի՝ նրան այդ կազմակերպությունում աշխատելու իրավունքից զրկելու սպառնալիքի միջոցով հարկադրել է մասնակցել 2025թ. հոկտեմբերի 18-ին Երևան քաղաքի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում ի աջակցություն Սամվել Սարգսի Կարապետյանի կազմակերպված հավաքին:

Բացի այդ, Վերժինե Վարդանի Ստեփանյանը հանդիսանալով «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության բարեգործական հասարակական կազմակերպության Վայքի տարածքային գրասենյակի ղեկավար և ունենալով ծառայողական դիրքից բխող հեղինակություն նույն գրասենյակի աշխատակիցների մոտ, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տարբերակված վերաբերմունք է դրսևորել նույն գրասենյակի աշխատակից համարվող Ամալիա Արտակի Թարոյանի նկատմամբ, որը ոտնահարել է նրա աշխատանքային իրավունքը, այն է՝ իմանալով, որ Ամալիա Արտակի Թարոյանը տարաբնույթ գործոններով պայմանավորված չի կիսում Սամվել Սարգսի Կարապետյանի ունեցած՝ երկրի վիճակին վերաբերող կարծիքը, Ա.Թարոյանից պահանջել է աշխատանքային պարտականությունների մեջ չմտնող՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ տեսանյութ պատրաստել և հրապարակել «Facebook» սոցիալական ցանցի անձնական էջում, իսկ վերջինիս կողմից այն չհրապարակելուց հետո, առանց իրավաչափ նպատակի այլ քաղաքական հանգամանքի հիմքով 2025թ. նոյեմբերի 10-ին «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել նրան՝ պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել «Մեր Ձևով» ազգային արժեքների պահպանության բարեգործական հասարակական կազմակերպությունից, այնուհետև 2025 թվականի նոյեմբերի 11-ին Ամալիա Թարոյանն ազատվել է աշխատանքից:




Լրահոս