Armenian text to speach

Գերմանիան Ուկրաինային Patriot հրթիռներ կուղարկի՝ սպասելով ռուսական հարվածների ակտիվացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան իր ազգային պահեստներից Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի PAC-2 հրթիռներ կուղարկի Ուկրաինա։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ձմռանը ուկրաինական ենթակառուցվածքների դեմ օդային հարձակումների ակտիվացման հավանականությունը։

Պիստորիուսի խոսքով՝ Ռուսաստանը, դանդաղ առաջխաղանալով առաջնագծում, փորձում է վնասել Ուկրաինայի տնտեսական և էներգետիկ ենթակառուցվածքները։ Նա նշել է, որ Գերմանիան կավելացնի նաև «օդ-օդ» հրթիռների, անօդաչու սարքերի և հեռահար զինամթերքի մատակարարումները։ Հրթիռների հստակ քանակը չի նշվել։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան հայտնել է, որ Կիևը պայմանագիր է կնքել մոտ 1000 Patriot հրթիռ ձեռք բերելու համար, սակայն դրանց մեծ մասը նախատեսվում է ստանալ առաջիկա տարիներին։ Նա դաշնակիցներին կոչ է արել այժմ օգտագործել իրենց պահեստներից եղած հրթիռները՝ խոստանալով դրանք հետագայում համալրել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նույնպես կոչ է արել դաշնակիցներին մեծացնել ռազմական աջակցությունը՝ նշելով, որ Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը հասել է 2022 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ, ԵՄ երկրները համաձայնել են 90 միլիարդ եվրոյի վարկից միջոցներ հատկացնել Ուկրաինային Patriot համակարգերի համար անհրաժեշտ պաշարներ ձեռք բերելու նպատակով։




Լրահոս