Armenian text to speach

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային ասպարեզում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է BRICS գագաթնաժողովին, որն անցկացվում է Հնդկաստանում։

Նա ընդգծել է, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգի պայմաններում անհրաժեշտ է համատեղ աշխատել իրական բազմակողմանիության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային կառավարման մեխանիզմներում, միջազգային քաղաքական և տնտեսական հիմնական կառույցների գործունեության մեջ, սուր մարտահրավերների և սպառնալիքների պատասխանների որոնման, ինչպես նաև միջազգային խաղաղության և կայունության ապահովման համար։

 




Լրահոս