«Արարատցեմենտը», անցնելով պետական կառավարման, աշխատում է առավելագույն հզորությամբ և օգոստոս ամսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հզ. տոննայով ավել է հուլիսի ցուցանիշից և ավելի քան 26 հզ. տոննայով էլ՝ հունիսի ցուցանիշից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ցեմենտի շուկայում առկա պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։ Իմիջիայլոց, «Արարատցեմենտը» այսօր կա, գործում է որպես գործարան բացարձակապես Կառավարության և ԱԺ-ի այն որոշումների շնորհիվ, որոնցով դեռևս 2019թ. սկսած տուրք դրեցինք ներմուծվող ցեմենտի վրա, հետևաբար, եթե այս ռազմավարական որոշումը տարիներ առաջ կատարած չլինեինք, ապա այսօր առհասարակ ցեմենտ չէր լինի մեր շուկայում»,- գրել է նախարարը։


























