ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 14-ին արտահերթ նիստ է գումարել։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել։
Նախագծի ընդունման նպատակն է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը՝ դրանում առավել հստակ արտացոլելով պետականության ամրապնդման, հանրային և պետական շահերի պաշտպանության, ինչպես նաև ՀՀ զարգացմանն ու հարատևությանն ուղղված արժեքները։
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։




























