Armenian text to speach

ՔՊ-ն Ջուլհակյանին կընտրի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 5-ին կայանալիք ԱԺ հեթական նիստին ՔՊ խմբակցությունը նպատակ ունի ընտրել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 28-ին ՔՊ-ն որոշում է կայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը ներկայացնելու է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր։ ՔՊ-ն առաջադրում է Ջուլհակյանի թեկնածությունը՝ շուրջ մեկ ամիս հանձնաժողովը ղեկավարելու համար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս