Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպնին կատարված աշխատանքի համար և հույս հայտնել, որ Հայաստան-Բրազիլ հարաբերությունները կշարունակեն զարգանալ, մասնավորապես՝ տուրիզմի և տնտեսական կապերի ակտիվացման միջոցով:
Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները և անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին:



























