ArmԼur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայության օպերատիվ խումբը դիմակներով զինված մտել է Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ և ստուգումներ իրականացրել դատապարտյալների խցում:
ArmԼur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՝ դատապարատյալների խցերը ստուգելը պայմանավորված է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի և խցերում արգելված իրերի հայտնաբերման նպատակով:
ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի բանտում հատկապես դիմակավորված ծառայողները մտել են կոնկրետ Արմավիրի բանտի 3 տեղամաս, որը, ըստ կալանավորների, ամենախնդրահարույց տեղամասն է ու դատապարտյալների խցերը խուզարկություն եւ ստուգւոմներ իրականացրել։
Ի դեպ, ArmԼur.am-ին հասած լուրերի համաձայն ՝ ՔԿՀ ծառայողները պատրաստվում են դիմակավորված ստուգումներ իրականացնել նաև ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ-ներում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























