Armenian text to speach

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ Ֆիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու համար։ Այս մասին Նյու Վորքում «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» պանելային նիստում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ֆիդանն իր ելույթում ընդգծել է Անկարայի և Վաշինգտոնի համագործակցության կարևորությունը համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման համար։ Նա հավելել է, որ երկու երկրների գործընկերությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման և խաղաղության պահպանման համար։

Ֆիդանը նաև նշել է, որ Սևծովյան տարածաշրջանը չպետք է վերածվի խնդիրների աղբյուրի, այլ պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ։

Ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում Ֆիդանը նշել է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն աջակցել շփումներին թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ։

«Մենք աջակցում ենք երկխոսությանը և դիվանագիտությանը՝ Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է նախարարը։

Ֆիդանն ընդգծել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին անհրաժեշտ է արդյունավետ գործընթացի ձևավորում համաշխարհային տերությունների և առաջատար տարածաշրջանային դերակատարների միջև։




Լրահոս