Իսրայելը սպառնալիք է դարձել ամբողջ աշխարհի համար և վերածվել միջազգային խնդրի. այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով, որ նույնիսկ Իսրայելի ավանդական դաշնակիցներն են ուղիներ փնտրում՝ լուծելու վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականության հետ կապված խնդիրը։
«Իսրայելը սպառնալիք է դարձել ամբողջ աշխարհի համար և խնդիր՝ աշխարհի համար։ Ամբողջ աշխարհն արդեն լուծում է փնտրում Նեթանյահուի խնդրին, և դրա մեջ ներառված են նաև Իսրայելի ավանդական բարեկամները», – ասել է Ֆիդանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ըստ նախարարի՝ Իսրայելը վտանգում է մեկուսանալ տարածաշրջանում։
Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի կարծիքով՝ Իսրայելը ձգտում է Սիրիան վերածել ռազմական գործողությունների նոր թատերաբեմի՝ Պաղեստինից և Լիբիայից հետո։
Նա ընդգծել է, որ Թուրքիան մտադիր չէ արձագանքել իր կողմից «էժանագին սադրանքներ» որակված գործողություններին և կգործի՝ ելնելով սեփական հաշվարկներից ու շահերից։
Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիան տարածաշրջանում ունի իր դաշնակիցները և հաշվի է առնում նրանց՝ քաղաքականություն մշակելիս։




























