Սեպտեմբերի 27-ին լրանում է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցը։ Ռազմական գործողությունները սկսվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով։ ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջին օրը կիրառվել են հրետանային և ավիացիոն միջոցներ, թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրեր։
Պատերազմը տևել է 44 օր, նոյեմբերի 9-ի երեկոյան ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, իսկ դրա համաձայն՝ հրադադարը և ռազմական գործողությունների դադարեցումը ուժի մեջ են մտել նոյեմբերի 10-ի ժամը 00:00-ից։
դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության հիման վրա։ Փաստաթղթով նախատեսվել է ամբողջական հրադադար և ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև մի շարք տարածքների վերադարձ Ադրբեջանին և ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլի 13-ին Ազգային ժողովում հայտնել է, որ այդ ժամանակվա տվյալներով՝ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը կազմել է 3825 մարդ։
Պատերազմից հետո շարունակվել են զոհվածների մարմինների որոնման և նույնականացման, անհետ կորածների ու գերեվարված անձանց վերադարձի աշխատանքները։ Այդ ուղղությամբ ՀՀ կառավարությունում ստեղծվել էին համապատասխան միջգերատեսչական մեխանիզմներ։























































































