Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրեն Արման Դավթյանի կալանքի ժամկետը:
Հիշեցնենք, որ նա առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով կալանավորվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
2-ամսյա կալանքի ժամկետը լրացել էր, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս 2 ամսով երկարաձգել կոմբինատի նախկին տնօրենի կալանքը:




























