Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թշնամություն են արել». խանութի սեփականատերը հերքում է մրգերի վրա դիխլոֆոս փչելու փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ քաղաքացին նկարահանել էր միրգ-բանջարեղենի խանութը և նշել, որ խանութի աշխատակիցը մրգերի վրա դիխլոֆոս է փչել։

ArmLur.am-ի հետ զրույցում խանութի սեփականատերը նշեց, որ խանութում, իհարկե, դիխլոֆոս եղել է, սակայն այն ոչ թե մրգերի վրա է ցանվել, այլ օգտագործվել է հատակի անկյունային հատվածներում՝ մրջյուններից և այլ միջատներից պաշտպանելու համար։

ՍԱՏՄ-ն արձանագրել է, որ իսկապես, խանութի մրգերի վրա դիխլաֆոս եղել է, սակայն այսօր մեր նկարահանման ժամանակ Կարեն Ղազարյանին ՍԱՏՄ-ից փոխանցեցին, որ մրգերի որակի հետ կապված խնդիր չի արձանագրվել։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս