Armenian text to speach

Վարդուհի Վարդանյանի հիշատակին մեծ համերգ է պատրաստվում․ բեմում՝ նրա ընկերներն ու նոր սերնդի կատարողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայկական շոուբիզնեսում հոկտեմբերին սպասվում է առանձնահատուկ համերգային երեկո․ հոկտեմբերի 7-ին՝ «Ադանա» համալիրում, տեղի կունենա «Բարձրաձայն կարոտ» համերգային նախագիծը՝ նվիրված սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակին և նրա մահվան 20-րդ տարելիցին։

Վարդուհի Վարդանյանը 2026 թվականի հունիսի 27-ին կդառնար 50 տարեկան, իսկ հոկտեմբերին լրանում է նրա մահվան 20 տարին։ Այս առիթով նրա մտերիմներն ու ընկերները նախաձեռնել են մեծամասշտաբ համերգ, որի ընթացքում կրկին կհնչեն Վարդուհու երգերը։ Նախագծին մասնակցելու են նրա ընկերները, ինչպես նաև նոր սերնդի կատարողներ։

Համերգը նախատեսված է հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19։30-ին։ Տոմսերի արժեքը 10 հազարից մինչև 35 հազար դրամ է։

Հատկանշական է, որ Վարդուհի Վարդանյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու այս նախագծում ներգրավված են նրա տարիների ընկերներն ու գործընկերները։ Նրանց թվում է նաև Սիրուշոն, որի հետ Վարդուհուն կապում էին ջերմ ընկերական հարաբերություններ։

Այսպիսով, հոկտեմբերի 7-ի երեկոն լինելու է ոչ թե հերթական համերգային միջոցառում, այլ Վարդուհի Վարդանյանի ստեղծագործական ժառանգությանը նվիրված հիշատակի երեկո, որի միջոցով նրա ընկերները, գործընկերներն ու երկրպագուները փորձելու են կրկին «բարձրաձայնել» նրա երգերն ու հիշողությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս