Armenian text to speach

Թբիլիսիում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Թբիլիսիում ձերբակալվել է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի։

Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ արդեն ձերբակալվել է օտարերկրյա մեկ քաղաքացի։ Նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։ Նա Վրաստանում էր որպես զբոսաշրջիկ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։




Լրահոս