Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ ԱՄՆ-Ճապոնիայի համատեղ Keen Sword զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ից 29-ը Ճապոնիայում և հարակից ջրերում, որին կմասնակցեն յոթ այլ երկրների զինված ուժեր, այդ թվում՝ Ավստրալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ճապոնական կողմից կներգրավվի մոտ 45,000 զինվոր և սպա։
Նախատեսվում է նաև մոտ 40 ճապոնական ռազմանավ և 250 ինքնաթիռ ներգրավել զորավարժություններում։ Ամերիկյան զորախմբի չափը և կազմը դեռևս հայտնի չէ։
Զորավարժությունների շրջանակներում առաջին անգամ կցուցադրվեն Ճապոնիայի նոր Type-25 ցամաքային շարժական հրթիռները, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 1000 կիլոմետր: Երկու երկրների զինված ուժերը կկիրառեն այդ զենքերի կառավարման և օգտագործման համակարգումը, սակայն իրական հրթիռների արձակում տեղի չի ունենա։
Keen Sword զորավարժությունները անցկացվում են երկու տարին մեկ։




























