Armenian text to speach

2027-ի պետական բյուջեն՝ 4.3 տրիլիոն դրամ ծախսով. կառավարությունը նախատեսում է 468.2 մլրդ դրամ դեֆիցիտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Մենք տեղեկացանք, որ Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2027 թվականի համախմբված բյուջեի եկամուտները գնահատվում են 3 տրիլիոն 829.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 մլրդ դրամ։

Այսպիսով, նախատեսվում է 468.2 մլրդ դրամի բյուջետային դեֆիցիտ։

Միաժամանակ, Հայաստանի համայնքների 2027 թվականի բյուջեները գնահատվում են 417.6 մլրդ դրամ եկամուտներով և նույնքան՝ 417.6 մլրդ դրամ ծախսերով։ Այս ցուցանիշի մեջ ներառված են նաև պետական բյուջեից համայնքներին տրամադրվող պաշտոնական դրամաշնորհները։

Փաստացի, 2027 թվականի բյուջետային ծրագրով կառավարությունը նախատեսում է ծախսել շուրջ 4.3 տրիլիոն դրամ՝ եկամուտներից զգալիորեն ավելի բարձր ծավալով։

Առաջիկայում արդեն պարզ կդառնա, թե այս գումարների որ մասն է ուղղվելու սոցիալական, պաշտպանական, ենթակառուցվածքային և այլ ոլորտների ֆինանսավորմանը, ինչպես նաև ինչ աղբյուրների հաշվին է կառավարությունը նախատեսում ծածկել 468.2 մլրդ դրամի պակասուրդը։

Նշենք, նաև որ այսօր կառավարության հաստատումից հետո, նախագիծը կուղարկվի ԱԺ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս