Armenian text to speach

Շաքիի դեպքերի ֆոնին հաջիևը կոչ է անում ՀՀ կառավարությանը «աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք խաղաղություն կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մտահոգիչ է հայ երիտասարդության շրջանում ռևանշիստական ​​տրամադրությունների պահպանումը։ Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ երեկ Սիսիանի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողը, որը մի քանի օր գտնվում էր ՀՀ սահմաններից ներս, երեխաների ներկայությամբ կրակել է հայ կնոջ վրա։




Լրահոս