Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորը սրտի կաթված է ստացել, սահմանափակումներ են եղել․ մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող դիրքերից մեկում զինծառայող էր մահացել։ Վերջինս 20–ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Վիրաբյանն է։

ArmLur.am—ի տեղեկություններով՝ փորձաքննության նախնական արդյունքներով զինծառայողը սրտի կաթված է ստացել։ Զինվորը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում։ Այս ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայության համակարգն է, որը հնարավորություն է տալիս պարտադիր ժամկետային զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո անցնել 5-ամյա պայմանագրային ծառայության։ Զինծառայողը զինվորական ծառայությունն անցկացրել է առողջական խնդիրների պատճառով սահմանված հատուկ պայմաններում կամ արտոնություններով, ասել է թե, համապատասխան սահմանափակումներով էր ծառայում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութուն․




Լրահոս