Օրենք Ռուսաստանում՝ հայհոյանք օգտագործելու արգելքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել լրատվամիջոցներում հայհոյանք օգտագործելու արգելքի մասին: Ինչպես տեղեկացնում է aif.ru-ն, օրենքը նախատեսում է ազատազրկում և խոշոր տուգանքներ:

Օրինագիծը հեղինակել են «Եդինայա Ռոսիա» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ` կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի և Դաշնությունների խորհրդի անդամ Լյուդմիլա Բոկովայի գլխավորությամբ:

Այսուհետ իրավաբանական անձինք կարող են տուգանվել 40-50 հազար ռուբլով (1,2 – 1,4 հազար դոլլար): Նոր օրենքը նաև թույլ է տալիս գրաքննիչներին արգելել ֆիլմի ցուցադրումը, եթե դրա մեջ ցենզուրայից դուրս արտահայտություններ կան: Թե որ արտահայտություններն են ոչ էկրանային, կորոշեն անկախ փորձագետները: Օրենքը, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, հետադարձ ուժ չի ունենա:




Լրահոս