Armenian text to speach

Դոնորներին ասել է՝ գումարը սննդի համար է. ԱՄՆ-ում Համասի ֆինանսավորման գործ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դաշնային դատախազները մեղադրանք են առաջադրել Գազայի 45-ամյա բնակիչ Սալիմ Ալզաքին՝ պնդելով, որ նա առնվազն 2017 թվականից Համասի անդամ է և 2020-2025 թվականներին միջազգային դրամահավաքներ է իրականացրել՝ իբր Գազայի բնակիչներին սնունդ ու ձմեռային պարագաներ տրամադրելու նպատակով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ այդ արշավներով հավաքվել է ավելի քան 1.7 մլն դոլար, որից առնվազն 626 հազար դոլարը՝ ԱՄՆ-ից։ Դատախազները պնդում են, որ հավաքված գումարն իրականում փոխանցվել է Համասին։ Ալզակին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածով, այդ թվում՝ Համասին նյութական աջակցություն ցուցաբերելու և փողերի լվացման դավադրության համար։ Նա դեռ ձերբակալված չէ։

Դատախազների պնդմամբ՝ Ալզաքը դոնորների հետ հաղորդակցվելիս օգտագործել է «հաց», «հացաբուլկեղեն» և նմանատիպ կոդային բառեր։ Նա նաև նրանց հորդորել է PayPal-ի փոխանցումների նշումների բաժնում չօգտագործել «Ազատ Պաղեստին» կամ «Կեցցե՛ Համասը» արտահայտությունները՝ հաշիվների արգելափակումից խուսափելու համար։

2025 թվականի նոյեմբերին գաղտնի իրավապահ աշխատակիցը կապ է հաստատել Ալզաքի հետ։ Ըստ մեղադրողների՝ նա գործակալին ասել է, որ գումարներ է փոխանցում «Կանաչներին»՝ Համասի համար օգտագործվող անվանումներից մեկին։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ալզաքը նոր դրամահավաք է սկսել նաև 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Համասի՝ Իսրայելի դեմ հարձակումների օրը։ Դատախազները պնդում են, որ նա միաժամանակ սոցիալական ցանցերում տարածել է Համասի քարոզչական նյութեր։




Լրահոս