ԱՄՆ-ը մոտ 9 հազար զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ավելացնելու նպատակով, հայտնում է Associated Press-ը՝ ամերիկացի պաշտոնյայի հղումով։ Տեղակայումը տեղի է ունենում այն ֆոնին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ հնարավոր նոր հարվածները։
Տարածաշրջան ուղարկվող ուժերի կազմում են ավելի քան 7 հազար նավաստի և 2 հազար ծովային հետևակային։ Դրանց թվում են «USS Theodore Roosevelt» ավիակրի հարվածային և «USS Makin Island» դեսանտային խմբերը։
AP-ի աղբյուրի խոսքով՝ նոր տեղակայումը մինչև հոկտեմբերի վերջ կարող է տարածաշրջանում ամերիկյան ավիակիրների թիվը հասցնել երեքի։ Արդեն Մերձավոր Արևելքում են «USS George H.W. Bush» և «USS George Washington» ավիակիրները, ինչպես նաև «USS Boxer» դեսանտային խումբը։




























