Armenian text to speach

Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման 15 հարց․ ինչ որոշումներ են ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման օրակարգի 15 կարևոր հարց։
Քննարկումների առանցքում են եղել առևտուրը, մաքսային վարչարարությունը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերական համագործակցությունը, էներգետիկ ընդհանուր շուկաների ձևավորումն ու ագրոպարենային ոլորտը։
Նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Արևելք–Արևմուտք» և «Հյուսիս–Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ համակցման շրջանակում։
Քննարկվել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման հարցը։
Միջկառավարական խորհուրդը փոփոխություններ է կատարել ԵԱՏՄ տրանսպորտային ոլորտի առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկում։ Դրանում ներառվել է «Նևել–Դնո–Լուգա–Գատչինա» երկաթուղային հատվածի զարգացման նախագիծը, որը նախատեսում է նաև երկաթուղային հանգույցների և կապի ցանցի կառուցում։
Կողմերը հաստատել են նաև ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված մի շարք որոշումներ։
Միաժամանակ, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Եվրասիական կայունության և զարգացման հիմնադրամի կառավարիչ տնօրեն Յարոսլավ Մանդրոնը Մինսկում ստորագրել են ԵՏՀ-ի և ԵԿԶՀ-ի միջև համագործակցության հուշագիր։

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում։




Լրահոս