Armenian text to speach

Իրինա Դավթյանը ԱՊՀ նիստում ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության պետի տեղակալ Իրինա Դավթյանը և ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ Վաչե Հովսեփյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
ՄՔԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը, միգրացիայի ոլորտում ազգային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վերջին փոփոխությունները։ Նա ներկայացրել է նաև միգրացիոն հոսքերի վերահսկման ուղղությամբ Հայաստանի փորձը՝ մասնավորապես անդրադառնալով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ կենսաչափական և տեսահսկման համակարգերի կիրառմանը, ինչպես նաև անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։
Մասնակից պետությունների ներկայացուցիչները քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր և փորձի փոխանակման հնարավորություններ։ Ստորագրվել են ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի համապատասխան որոշումներ։
Խորհրդի նիստը հայկական կողմի համար կարևոր հարթակ էր միգրացիայի ոլորտում Հայաստանի փորձը ներկայացնելու, գործընկեր պետությունների փորձին ծանոթանալու, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծման արդյունավետ գործիքների շուրջ քննարկումներ անցկացնելու առումով։

 




Լրահոս