Armenian text to speach

Ստամբուլի ավագ դպրոցներից մեկում դшնակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մաhացել է, յոթը՝ վիրшվորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում դանակով հարձակում է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Hürriyet թերթը։

Հաղորդվում է, որ 15-ամյա աշակերտուհին դանակահարել է 10-13 տարեկան ութ երեխայի։ Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինն ավելի ուշ հայտնել է, որ աշակերտներից մեկը մահացել է։

Տուժածներից յոթը հիվանդանոցում են, նրանցից հինգը թեթև վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 08:40-ի սահմաններում։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումն իրականացրել է 15-ամյա աղջիկ, որը սովորում է մեկ այլ դպրոցի 10-րդ դասարանում։

Նա դպրոցի շենք է մտել դպրոցական համազգեստով և իր հետ տնից բերած դանակով։

Անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել։ Կասկածյալը ներկայումս կալանքի տակ է։




Լրահոս