ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 12-14-ը գործուղվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։
Ըստ կարգադրության՝ Քոչարյանը Փարիզում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։
Սոնա Գրիգորյան























































































