Armenian text to speach

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը կգործուղվի Փարիզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ArmLur.am-ը ուսումնասիրեց ԱԺ նախագահի կարգադրությունը և արձանագրեց, Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը գործուղման կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ։

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ նախագահի Ռուբեն Ռուբինյանի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված կարգադրությունից, Քոչարյանը Փարիզում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Սպորտում արդյունավետ կառավարման և բարեվարքության» խորհրդարանական դաշինքի նիստին, ինչպես նաև մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին։

Գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը կհատուցվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Սոնա Գրիգորյան 




Մամուլի Տեսություն

Լրահոս