Armenian text to speach

«Հեսա Կթքեմ վրեդ, այ համբալ». Մեսրոպ Մանուկյանի պահվածքը հայտնվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Այսօր Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա է դարձել ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի վարքագիծը։

Հարցը վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի հետ պատգամավորի ունեցած թեժ զրույցին։

Մասնավորապես՝ կրպակների քանդման միջադեպի ընթացքում, երբ կողմերի միջև վեճ էր ծագել, Մեսրոպ Մանուկյանը Սերոբ Սարգսյանին ուղղված խոսքում հայտարարել էր. «Հեսա Կթքեմ վրեդ այ համբալ»։

Պատգամավորի այս արտահայտությունը դարձել է էթիկայի հանձնաժողովում քննարկման առարկա։ Փաստորեն, Մանուկյանի՝ հանրային հնչեղություն ստացած վարքագիծն այժմ հայտնվել է նաև խորհրդարանական էթիկայի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։

Թե ինչ եզրահանգման կգա հանձնաժողովը և արդյոք պատգամավորի պահվածքի վերաբերյալ որևէ որոշում կկայացվի, դեռևս հայտնի չէ։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս