Սողանքը՝ զինծառայողի մահվան պատճա՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` մայիսի 1-ին Վայոց Ձորի մարզի  ՀՀ ՔՆ N զորամասի զինծառայող, կապիտան, դեռևս անհայտ կորած 26-ամյա Մերուժան Հարությունյանի` Տանձիկ լճում ջրահեղձ լինելը նկատել է նույն զորամասի մեկ այլ հենակետի ավագ սպա:

Մեզ հասած տեղեկություններով` ավագ սպան լսել է օգնության կանչի ձայներ, և նկատելով լճում խեղդվող Մերուժանին՝ փորձել է փրկել նրա կյանքը, սակայն, նկատելով, որ ինքն էլ է խեղդվում, շտապ լճից դուրս է եկել:

Ըստ նույն աղբյուրի՝ Մերուժանի մահվան հիմնական պատճառը նշված հատվածում օրեցօր ահագնացող սողանքն է, ինչի հետևանքով էլ երիտասարդ կապիտանը հայտնվել է լճում:

 




Լրահոս