ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2018 թվականին Հայաստանում որպես մեղադրյալ ներգրավվել է 5 065 անձ։ 2025-ին հանրային քրեական հետապնդում է հարուցվել արդեն 19 209 անձի նկատմամբ։ Դատախազության տարեկան հաղորդման թվերով՝ տարբերությունը 14 144 մարդ է։ Այլ կերպ ասած՝ 2025-ին քրեական հետապնդման ենթարկվածների թիվը 2018-ի ցուցանիշից մոտ 3,8 անգամ բարձր է։
ArmLur.am-ը ներկայացնում է վիճակագրությունը.
Տարի — Մեղադրյալների թիվ
2018 — 5 065
2019 — 6 014
2020 — 8 505
2021 — 10 044
2022 — 10 508
2023 — 10 136
2024 — 15 074
2025 — 19 209
Աճի ամենակտրուկ փուլը վերջին երկու տարիներին է։ 2023-ին ցուցանիշը փոքր-ինչ նվազել էր, բայց արդեն 2024-ին մեկ տարվա ընթացքում աճել է 48,7 տոկոսով, իսկ 2025-ին՝ ևս 27,4 տոկոսով։ Արդյունքում՝ ընդամենը երկու տարում քրեական հետապնդման ենթարկվածների թիվն ավելացել է 9 073-ով։
Քաղաքական հարցն այստեղ պարզ է։ «Սիրո և հանդուրժողականության» խոստումով իշխանության եկած քաղաքական ուժի օրոք քրեական հետապնդման ենթարկվող մարդկանց տարեկան թիվը հինգ հազարից հասել է տասնինը հազարի։
Հանդուրժողականության և սիրո յուրօրինակ դրսևորում է. մարդկանց ուղղակի դատում են՝ տարբեր վարույթներով իրավապահ կառույցների տեսադաշտում պահելով։




























