Armenian text to speach

Մեծարենցի փողոցում hրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենաներ են այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի։

Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, և պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնություններն ու դեպքի հանգամանքները։




Մամուլի Տեսություն

Լրահոս