Armenian text to speach

ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Գերան» անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի թիկունքային շրջաններում գտնվող մի շարք օբյեկտների։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող օբյեկտներ, 330 և 110 կիլովոլտ լարման ենթակայանների արտադրական տարածքներ, ինչպես նաև «ՄԿՄ Տելեկոմ» տվյալների մշակման կենտրոնի սերվերային սենյակները։

ՌԴ նախարարության հաղորդմամբ՝ երկաթուղու հատվածներից մեկում խոցվել է նաև լոկոմոտիվ, որն օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ապահովման համար։

ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ հարվածների նպատակն է եղել խաթարել ուկրաինական զինված կազմավորումների նյութատեխնիկական ապահովման և հաղորդակցման հնարավորությունները, ինչպես նաև խոցել դրանց ռազմավարական նշանակության օբյեկտները։




Մամուլի Տեսություն

Լրահոս